Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, թե, իբր, Ադրբեջանի սահմանը խախտվում է, և «անօրինական կերպով հայկական զորքեր են տեղակայվում ԼՂ-ում»

Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, թե, իբր, Ադրբեջանի սահմանը խախտվում է, և «անօրինական կերպով հայկական զորքեր են տեղակայվում ԼՂ-ում»
Քաղաքականություն
20:14, 12 март 2021
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, թե իբր Ադրբեջանի սահմանը խախտվում է, և «անօրինական կերպով հայկական զորքեր են տեղակայվում Ղարաբաղում». հայտնում են ադրբեջանական  ԶԼՄ-ները:

«Հայաստանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, գաղտնի «Լաչինի միջանցքով» Ադրբեջանի տարածքում տեղակայել է հայկական զինուժի անձնակազմ՝ քաղաքացիական հագուստով և քաղաքացիական փոխադրամիջոցներով, որպեսզի խուսափեն ռուս խաղաղապահների վերահսկման գործընթացից»,- ասվում է Բայրամովի նամակում: 

Բայրամովը նշել է, որ հայկական Զինված ուժերի տեղակայումը «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է», և որ «նման քայլերը հանգեցնում են իրավիճակի ապակայունացման»: