Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եք տպավորություն ստեղծել, թե դուք ուզում եք լավ բան անել, մենք համաձայն չենք. Այս տեսքով նախագիծն օրակարգ մտցնելը սխալ է. Բաբկեն Թունյան

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հիմա պետք է ոչ թե քվեարկվի օրենքի նախագիծը, այլ այն արդյունավետ քննարկման առարկա դարձվի, ինչին ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Որպես փորձառու պատգամավոր ինձնից լավ գիտեք, որ արդյունավետ քննարկումները տեղի են ունենում ոչ թե ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, այլ հանձնաժողովների նիստերում: Լիագումար նիստերի դահլիճում այս նախագծի քննարկումը ունենալու է միայն մեկ նպատակ՝ սրա մասին խոսել և վերջում այնպես դուրս բերել, որ դուք ուզում եք լավ բան անել, մենք համաձայն չենք: Այս տեսքով այս նախագիծը օրակարգ մտցնելը սխալ է»:

Մանրամասն՝ տեսանյութում: