Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարաղայի ջարդերը մեծ շղթայում գտնվող մեկ օղակ է ընդամենը. Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ մարտի 1-ին, մեկնարկել է ԱԺ հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հիշատակի օրերում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկեց ապրիլի 10-ը նշել որպես Մարաղայի ջարդերի հիշատակի օր:

Ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի կարծիքը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց. «Նախ Մարաղայի ջարդերը դատապարտելի են, իրենցից ներկայացնում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, ավելին՝ այն մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»:

Նա ընդգծեց, որ Մարաղայի ջարդերը միակը չեն, այն մեծ շղթայի մեջ գտնվող մեկ օղակ է, որը վկայում է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության մասին:

Վլադիմիր Վարդանյանը տարակուսեց, թե արդյոք պարտադի՞ր է օրենքով սահմանել հիշատակի օրերը. «Ապրիլի 24-ը կմնա հիշատակի օր, անկախ նրանից՝ օրենքով այն ամրագրվա՞ծ է, թե ո՞չ»: 

Նրա խոսքով՝ եթե առաջնորդվենք այն հանգամանքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցած ցանկացած իրադարձություն պետք է դառնա հիշատակի օր, ապա «մենք կստանանք մի իրավիճակ, երբ ամեն օր մենք ունենք մեկ հիշատակի օր»:

Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին:

Մանրամասն՝ տեսանյութում: