Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատի եզրակացություններում կան իրականությանը չհամապատասխանող աղյուսակներ․ Առողջապահական գործակալության պետի տեղակալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է առողջապահության նախարարությունում 2021 թվականի բյուջեի 9 ամիսների նկատմամբ հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը։

Խաչիկ Փափազյանը ներկայացնելով արձանագրված անհամապատասխանությունները, նշել է, որ ամբուլատորիաների կատարողականի դիմաց պակաս վճարումները եղել են խիստ անհամաչափ։

Անդրադառնալով սրան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, որպես հարակից զեկուցող, ասաց, որ այս պահին զերծ կմնա որևէ կարծիք հայտնելուց, քանի որ հաշվեքննիչ պալատի անցկացրած համալիր ստուգումների վերաբերյալ պետական առողջապահական գործակալության ծավալուն պարզաբանումները, տեխնիկական պատճառով հաշվեքննիչ պալատի գործընկերներին չի տրամադրվել և այդ պարզաբանումները հաշվի չեն առնվել։

Նիստին ներկա էր նաև Պետական առողջապահական գործակալության , պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, որը ներկայացրեց նշված պարզաբանումները։

Նա նշեց, որ Հաշվեքննիչ պալատի 9 ամսվա կատարողականի վերաբերյալ եզրակացություններում կան տեխնիկական թերություններ, այսինքն՝ սխալ, իրականությանը չհամապատասխանող աղյուսակներ և և համադրվել է ոչ համադրելին։

Մանրամասները՝ տեսանյութում