Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրաստ ենք հիմնավորված թերությունների վերացման առնչությամբ իրականացնել աշխատանքներ ․Առողջապահության փոխնախարարը՝ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է առողջապահության նախարարությունում 2021 թվականի բյուջեի 9 ամիսների նկատմամբ հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը։

Խաչիկ Փափազյանը ներկայացնելով արձանագրված անհամապատասխանությունները, նշել է, որ ամբուլատորիաների կատարողականի դիմաց պակաս վճարումները եղել են խիստ անհամաչափ։

Անդրադառնալով սրան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, որպես հարակից զեկուցող, ասաց, որ այս պահին զերծ կմնա որևէ կարծիք հայտնելուց, քանի որ հաշվեքննիչ պալատի անցկացրած համալիր ստուգումների վերաբերյալ պետական առողջապահական գործակալության ծավալուն պարզաբանումները, տեխնիկական պատճառով հաշվեքննիչ պալատի գործընկերներին չի տրամադրվել և այդ պարզաբանումները հաշվի չեն առնվել։ 

«Առավել ճշգրիտ և փոխհամաձայնեցված վերլուծական ներկայացնելու համար կխնդրեի պետական առողջապահական գործակալության ստուգումների արդյունքներին անդրադառնալ տարեկան կտրվածքով, ստուգման արդյունքները պարզաբանելուց և միմյանց հետ համադրելուց հետո։ Չնայած դրան պետական առողջապահական գործակալության մեր մասնագետները պատրաստ են ներկա պահին ներկայացնելու բոլոր պարզաբանումները։ Սակայն չէի ցանկանա դրանք դիտարկել, որպես հակադրում՝ ստուգումների արդյունքներին, որի նպատակը բնավ չկա, այլ դրանք աշխատանքային գործընթացով  պայմանավորված պարզաբանումներ և ճշտումներ են։ Մյուս կողմից պատրաստ ենք յուրաքանչյուր հիմնավորված թերությունների վերացման առնչությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ և սահմանել գործիքներ, որոնք հնարավորություն կտան զերծ մնալ ավելորդ խնդիրներից»,-ասաց Արմեն Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում