Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են». Բայդենի խոսքերի պատճառով ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են». Բայդենի խոսքերի պատճառով ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
Քաղաքականություն / Աշխարհ
21:53, 21 март 2022
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն երկուշաբթի օրը կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին և բողոքի նոտա հղել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտահայտությունների կապակցությամբ. գրում է ՏԱՍՍ-ը:

«Ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն բարձրաստիճան պետական գործչին ու դրանք խզման եզրին են հասցնում ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասված նախարարության հաղորդագրությունում:

Բացի այդ, երկկողմ հարցեր քննարկելիս դեսպանի առաջ «սուր դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր «արյունարբու բռնապետ և մաքուր ավազակ, որն անբարո պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։ Մեկ օր առաջ, լրագրողների հարցին ի պատասխան, ԱՄՆ նախագահն ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի