Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այժմ էլ կան արտոնություններ. Նախատեսվում է գեղարվեստական և հրապարակախոսական գրականությունն էլ ազատել հարկերից. Թագուհի Ղազարյան

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Նախագծի հեղինակ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ԱԱՀ-ից:

Ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի կարծիքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկները այժմ էլ ազատված են հարկերից. «Հիմա նախատեսված է գեղարվեստական և հրապարակախոսական գրականությունն էլ ազատել հարկերից»: 

Այժմ առաջարկվում է ներկրվող հումքն ազատել հարկերից, ինչ, սակայն, նրա խոսքով, շատ դժվար է տարորոշել. «Դժվար է որոշել՝ ներմուծվող թուղթը հրատարակչական է, թե, օրինակ, բուկլետ կամ անձեռոցիկ սարքելու նպատակով»:

Մանրամասն՝ տեսանյութում: