Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել. Դանիել Իոաննիսյան

Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել. Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
21:13, 18 апрель 2022
Այսօր ինձ ասեցին, որ Վանեցյանենք,  պարզվում է, ծանր են տարել իրենց փախուստի մասին գրածս և հայտարարել են, որ դատի կտան ինձ. ֆեյսբուքի իր էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել։

Ավելին, վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով։ Այդ մասին շատ հրապարակումներ են եղել (բայց ես կասկածում եմ շտապ օգնությամբ փախնելու տեղեկության իսկության վրա)։

Ընդորում, նաև հնարավորություն կլինի, որ մարդիկ հասկանան, որ դասալքությունը դա փախուստի մասնավոր դեպք է և որ ամեն դե-ֆակտո փախուստ չէ, որ քրեադատավարական իմաստով դասալքություն է»,- գրել է Իոաննիսյանը: