Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
20:46, 03 май 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքին, որի տվյալներով զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։  

Սա նախագահների առաջին խոսակցությունն էր ապրիլի 24-ին Մակրոնի երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել մարտի 29-ին։

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարին զանգահարելուց առաջ Ֆրանսիայի հանրապետության ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։