Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Ալեքսանյանը հայտարարություն է տարածել Սաթիկ Սեյրանյանի կայքում հրապարակված կեղծ տեղեկատվության մասին

Վահագն Ալեքսանյանը հայտարարություն է տարածել Սաթիկ Սեյրանյանի կայքում հրապարակված կեղծ տեղեկատվության մասին
Քաղաքականություն / Հայաստան
20:14, 05 май 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է 168.am-ում հրապարակված «Ի՞նչ են պլանավորում ՔՊ-ի գրասենյակում» վերտառությամբ նյութին:

«Հայտարարություն

Այսօր ՔՊ գրասենյակում կուսակցության վարչության անդամները ընդունել և հարցազրույցներ են արել ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացրած դավթաշենցիների հետ։ 

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի թերթն ասում է, թե ահազանգ են ստացել, որ ՔՊ-ն սադրիչ խմբեր է կազմավորում։ ՔՊ-ն ։ Սադրիչ խմբեր։ 

Ուրեմն Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին հայտնում եմ, որ նա՛խ՝  երկրի բոլոր հնարավոր սադրիչ տարրերը դաշնակ գյուղապետի ասած՝ «Բաղրամյանն էլ հետը՝ 200»-ով կենտրոնացած են մի ուրիշ վայրում և երկրո՛րդ՝ հասկանալի է, որ Սաթիկ Սեյրանյանին «ահազանգած» տարրը ըստ երևույթին «Բաղրամյանն էլ հետը 200-անոցերից» մեկն էր, որն ըստ երևույթին իր տեսակակիցների հետ ինչ-ինչ գործողություններ է պլանավորում և հույս ունի դա «սղացնել» այս հոդվածի նարատիվների տակ։ 

Կարծում եմ՝ ՀՀ ոստիկանությունը պիտի ստուգի, թե այդ ո՞վ է եղել Սաթիկ Սեյրանյանին «ահազանգած» տարրը և ի՞նչ է պլանավորում անել՝ դա այսպես քողարկելու փորձով»։