Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Սեյրան Օհանյանը բացահայտեց ընդդիմության խուլիգանական պլանը

Լրագրող- Պարոն Օհանյան, երեկ կառավարական առանձնատան դիմաց հանրահավաքը շատ լարված անցավ... կան վնասվածք ստացածներ... այս գործողությունները ինչպե՞ս եք գնահատում։

Սեյրան Օհանյան-Այդ գործողությունները հետևանք էին նրան, որ իշխանությունները տապալեցին երեկ մեր կողմից նախաձեռնած արտահերթ նիստը։ 


Փաստացի, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բաց տեքստով խոստովանում է, որ երեկվա տեղի ունեցած բախումները պատասխանն էին Ազգային ժողովում իշխող խմբակցության կողմից նիստին չմասնակցելուն։ 

Երեկ, ընդդիմությունը, Ազգային ժողովում չստանալով իր ուզած սադրանքը, փողոցում հրահրեց խուլիգանություն՝ դրանով կոմպենսացնելու ԱԺ-ի ձախողումն ու հրահրելու նոր ներքին խառնակչություններ։  

Այսօր Սեյրան Օհանյանը բացահայտեց ընդդիմության խուլիգանական պլանը։

Հակոբ Կարախանյան