Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք «քաղաքական իմպոտենտներ» եք՝ սպառված, մաշված ու պիտանելիության ժամկետն անցած. պատգամավորը՝ ընդդիմությանը

Դուք «քաղաքական իմպոտենտներ» եք՝ սպառված, մաշված ու պիտանելիության ժամկետն անցած. պատգամավորը՝ ընդդիմությանը
Քաղաքականություն / Հայաստան
21:44, 08 июнь 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է.

«Ընդդիմադիր պատգամավորները տարբեր հանցագործությունների համար կալանավորված իրենց ցուցակի գործընկերների նկարները դաջում էին շապիկներին, իսկ այսօր զոհված զինվորների նկարները շպրտել են  Առողջապահության նախարարի ուղղությամբ:

Մի տեղ հանդիպեցի, որ Գեղամ Մանուկյանն արդարանում է, թե տղերքի լուսանկարները չեն, այլ մասունքներինն են: 
Ավելի վատ, պարոնայք, ավելի վատ!!!

Դուք «քաղաքական իմպոտենտներ» եք՝ սպառված, մաշված ու պիտանելիության ժամկետն անցած»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներխուժել էին ՀՀ առողջապահության նախարարության շենք, ապա` նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ։

Թեև ընդդիմադիր պատգամավորներին տեղեկացրել էին, որ նախարարը խորհրդակցության է, բայց դա հետ չէր պահել նրանց։ Քրիստինե Վարդանյանն առաջինն էր մտել խորհրդակցության սենյակ և թղթեր շպրտել Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ։