Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք հատվածներում դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք հատվածներում  դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր․ Արցախի ՊՆ
Քաղաքականություն
20:18, 01 август 2022

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից։
 
Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված: 

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն