Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարսափած ենք․ ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների սպանության մասին

Սարսափած ենք․ ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների սպանության մասին
Քաղաքականություն
22:19, 03 октябрь 2022
ՀՀ-ում ՄԻցայալ Թագավարության դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական զինված ուժերի կողմից։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։