Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնյան կամ արևմտյան խաղաղության պայմանագրի նախագիծ չկա, գոյություն չունի․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է, որ վաշինգտոնյան կամ արևմտյան խաղաղության պայմանագրի նախագիծ չկա, գոյություն չունի։

«Կա ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է այս ընթացքում, աշխատանքն ավարտվել է, որի շուրջ քննարկում կլինի։

Ռուսական նախագիծ կա. Վարչապետն ասաց, որ այն ներկայացվել է սեպտեմբերին, և հայկական կողմը համաձայնել է այս առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի՝ ադրբեջանական կողմի համար»,- ասել է Մարուքյանը։