Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի  դեսպանին
Քաղաքականություն
20:44, 19 апрель 2021
Այսօր ընդունել եմ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․Գրիգորյանը։

Ողջունելով դեսպանին՝ նախ շնորհակալություն  հայտնեցի հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնները փոխանցեցի Ղազախստանի իմ գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։
Խոստացա դիտարկել պարոն Միրզագալիևի կողմից առաջարկների վերաբերյալ նամակը, քննարկել բարձրաձայնված հարցերն ու առաջարկները և համապատասխան ընթացք տալ դրանց։

✅ Ղազախական կողմը ԱԳՆ-ին ներկայացրել է  Հայտագիր՝  դիմելով հայկական կողմին խնդրանքով տրամադել տեղեկատվություն առաջին կատեգորիայի ձեռնարկությունների համար առկա լավագույն հասանելի տեխնիկայի և տեխնոլոգիաների (ԼՀՏ) վերաբերյալ (տեխնոլոգիաների շտեմարանի ձևավորում, տնտեսական արդյունավետության գնահատում, քիմիական, լեռնամետալուրգիական, լեռնահանքային, ցեմենտի, էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում լավագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների էկոլոգիական և տեխնոլոգիական բնութագրեր) հայկական փորձի վերաբերյալ։

✅ Քննարկեցինք շրջակա միջավայրի ոլորտում երկրների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
Իմ պատրաստակամությունն հայտնեցի ղազախական կողմի հետ սերտացնել համագործակցությունն՝ էլ ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։

Ղազախստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ավանդաբար բարեկամական հարաբերություններ և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Այդպիսի հենք ունենալու դեպքում օրինաչափ է, որ շրջակա միջավայրի պահպանության գործում ևս պետք է ջանք ներդնել՝ ի նպաստ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության։Ես տրամադրված եմ բավականին շոշափելի և երկարատև համագործակցության։Կարճ ժամանակում կհղկենք կետային փոխգործակցության եզրերը և կքննարկենք այն հարթակը, որտեղ դրանք կյանքի կկոչվեն։

Ապա դեսպանին  ներկայացրեցի ՀՀ Կառավարության և մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ թվարկելով մեկնարկած օրենսդրական փոփոխությունների գործընթացներն ու ընթացիկ այլ ծրագրեր։

Առանձնակի անդրադարձ կատարեցինք անտառածածկ տարածքների բազմապատկման և ընդլայնման  ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրին և «10 մլն ծառ» նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է հանրապետական մեծ ծառատունկ իրականացնել և տնկել 300.000 ծառ։Առաջարկեցի  տնկիներ տրամադրել՝ համապետական ծառատունկին դեսպանության աշխատակազմով միանալու համար։ 

Պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։