Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և 3 համայնքների ղեկավարներին

Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և 3 համայնքների ղեկավարներին
Քաղաքականություն
21:17, 21 апрель 2021
Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից:
 
Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ  մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։