Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարները պետությանը պատճառել են մոտ 110 մլն դրամ նյութական վնաս

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարները պետությանը պատճառել են մոտ 110 մլն դրամ նյութական վնաս
---
21:33, 19 апрель 2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարները պետությանը պատճառել են 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս. հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից:

«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած թվով 10 համայնքների ղեկավարների կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ ծրագրի շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացիների տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու, արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: