Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող երկիրը հարևանի երկրաշարժից ուրախանալու ոչ մի տրամաբանական հիմնավորում չունի` անկախ նրանից, թե տվյալ երկրի քաղաքականությունը մեր երկրի հանդեպ ինչպիսին է. Մ․Հարությունյան

Քաղաքականություն
Թուրքիայում ու Սիրիայում ուժեղ երկրաշարժներ են եղել, կան հարյուրավոր զոհեր։
Դա պիտի մեզ ոչ թե ուրախանալու, այլ` մտորելու ու հետևություններ անելու առիթ տա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը։
Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող երկիրը հարևանի երկրաշարժից ուրախանալու ոչ մի տրամաբանական հիմնավորում չունի` անկախ նրանից, թե տվյալ երկրի քաղաքականությունը մեր երկրի հանդեպ ինչպիսին է։
Անմեղ մարդկանց մահով հրճվելու փոխարեն պետք է պատրաստ լինել նման իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև առաջին օգնություն ցուցաբերելու հարցերում։
Հ.Գ. Եթե նույն ուժգնությամբ երկրաշարժ օրինակ Հայաստանում լիներ, շատ ավելի ավերիչ ու մահաբեր կլիներ` հաշվի առնելով մեր երկրում խարխլված հիմքերով առկա բազմաթիվ շենք -շինությունների գոյությունը։