Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը
Քաղաքականություն / Աշխարհ
21:27, 13 февраль 2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետությունը՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով։


«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն Բելառուս կտրականապես խորհուրդ չի տրվում։ Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են այդ հանրապետության տարածքում, առաջարկում ենք առանց հապաղելու լքել երկիրը Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով անցնող ճանապարհներով»,- հայտնում է գերատեսչությունը։

Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։