Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա նույն ձեռագիրն է, որով Այա Սոֆիան վերածվեց մզկիթի․ Վլադիմիր Վարդանյանը՝ Շուշիի Ղազանչեցոցի հետ կատարվածի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ նիստում անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու շինարարությանը, նշեց, որ սա արվում է հստակ պատճառներով․ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշույլ Ադրբերջանում, ևս մեկ անգամ ընգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր և տեսանելի՝ ամեն հատվածի, և ևս մեկ անգամ հստակ ընգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևիցէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունը՝ այդ տարածաշրջանում:
 
Վարդանյանը հավելեց, որ նոր քրեական օրեսգրքի նախագծում, իր նախաձեռնությամբ, միջազգային հանցագործություների շարքում ավելացվել է հանցագործություն, որը վերաբերվում է ազգային ռասսայական կամ այլ պատկանելիության պատճառով որևէ խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը։
 
Պատգամավորը նախատեսում է իրազեկել այս մասին և՛  բարեկամության խմբերի ղեկավարներին, ում հետ սերտորներն համակգործակցում են, և՛ համաշխարհային հոգևոր առաջնորդներին․«Կոչ եմ անում յուրաքանչյուրիս կատարել այդ պարտավորությունը, որովհետև սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Այա Սոֆիան կրկին վերածվեց մզկիթի, սա նույն ձեռագրն է,  որը կիրառվեց Ջուղայում։ Եթե մենք չարձագանքենք և չստիպենք, որ միջազգային հանրությունն արձագանքի այս ամենին, մենք ունենալու ենք կրկին ոչնչացված հուշարձաններ»։