Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ի անդամները Սահմանդրությանը ծառայելու փոխարեն իրենց ծառայեցրին Սահմանադրական կարգի տապալմանը․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց իշխող ուժի պատգամավորներին և ասաց, որ ԱԺ-ի ղեկավարությանը, աշխատակազմին պետք է խնդրել, որպեսզի իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում հայելիներ տեղադրեն, որպեսզի նրանք հասկանան, թե ինչքան անբովանդակ են նրանց հայտարարություններն ու  հանձնառությունները։

«Մարտի մեկի գործով ՍԴ-ի անունից հանդես եկող այդ խմբակը, որի առնվազն երեք անդամներին, մենք անցյալ տարի աշնանը ձեր ձեռքով ուղարկեցինք ՍԴ, նրանք հանդես եկան հայտարարությամբ, որը որևէ հիմնավորում չունեն և չեն դիմանում որևէ քննադատության։ Այդ խումբը կատարեց այն, ինչ ծրագրավորել և ինչի համար պայքարում էր նախորդ խումբը»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Այնուհետև նա նշեց, որ ՍԴ-ի դատավորներից յուրաքանչյուրն ունեցել է առանձին իր քաղաքական շահը և իր ուրույն հավասարակշռության շրջանակում գնահատելով քաղաքական նպատակահարմարությունը՝ շատ կոնկրետ մասնակցություն է ունեցել այս որոշման մեջ։ 

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ի անդամները Սահմանադրությանը ծառայելու և այն պաշտպանելու փոխարեն իրենց վստահված ծառայությունները ծառայեցրին սահմանադրական կարգի տապալմանը։