Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ի կայացրած որոշումը՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, նաև այդ կարգը կրկնակի տապալելու քայլ է, ոչ թե փորձ․ Արման Բաբաջանյան

ՍԴ-ի կայացրած որոշումը՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, նաև այդ կարգը կրկնակի տապալելու քայլ է, ոչ թե փորձ․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
12:26, 07 апрель 2021
«Հաշվի առնելով երկրում վերջին երկու շաբաթներին տեղի ունեցող զարգացումները, ըստ էության կարող ենք հաստատապես արձանագրել, որ ձեր իշխանության վարած քաղաքականության շնորհիվ իրավական քաղաքականությունը երկրում ամբողջությամբ տապալված և ձախողված է»,-այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում մինչև իր կողմից ներկայացված նախագծի քննարկմանն անցնելն ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

  Պատգամավորի խոսքով՝ դրա ուղիղ արտահայտությունը երեկ հաստատվեց նաև դատարանում, երբ անցյալ տարի սեկտեմբերին Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների կողմից ահազանգ էր հնչեցվում, որ իրականում հանցավոր համաձայնության տարրեր կան դատարանի և գործով ներգրավված պետական այլ հաստատությունների միջև։

«Իշխանությունը ամբողջությամբ ցույց տվեց, որ լավ չի ըմբռնում կամ ամբողջությամբ չի պատկերացնում  այն իրադարձությունների ընթացքը, որոնք հանգեցրին այս իրավիճակին։ Ըստ էության մենք ունենք այն իրավիճակը, երբ սահմանադրական կարգի տապալումն այլևս գոնե Սահամանադրական դատարանի որոշմամբ, այս պահին մնացել է  ամբողջությամբ օդից կախված այս հանցանքը։  Եվ չեմ վախենա ասել, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մի տեսակ նաև այդ կարգը կրկնակի տապալելու քայլ է, ոչ թե փորձ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կուսակցությունների մասին Սահմանադրական լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը հեղինակել է պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Վերջինս խնդրեց հետաձգել նախագծի քննարկումը։