Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո, այս իշխանության ուժը նրա մեջ է, որ այն չի ասելու դատարանին՝ ինչ անի, բայց դատական պերմանենտ բարեփոխումների կարիք կա․ Վլադիմիր Վարդանյանը՝ Արման Բաբաջանյանին․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը արձագանքելով Արման Բաբաջանյանի մեղադրանքներին, որ իշխանության ձախողման արդյունքում դատաիրավական համակարգում խայտառակ իրավիճակ է, ասաց. «Այո’, այս իշխանության ուժը նրա մեջ է, որ այն դատարանին չի ասելու ինչ անի։

Դատարանը նաեւ անկախ է որեւիցե տեսակի էքստերնալ միջամտությունից»։

Վարդանյանը դիմելով Արման Բաբաջանյանին, ասաց, որ կարողանալ-չկարողանալու հարցում կասկածող է փնտրում։

Նա ասաց, որ Բաբաջանյանի հետ համաձայն է՝ դատական համակարգում լրջագույն բարեփոխումների կարիք կա,բայց դրանք պետք է լինեն պերմանենտ բարեփոխումներ։ 

«Դուք գիտեք իմ դիրքորոշումը եւ դատական համակարգում էլ գիտեն։ Մարդիկ ոնց հայտնվել են դատական համակարգում, այնպես էլ պետք է ազատվեն։ Հստակ մի կանոն պետք է ասեմ՝ ես համաձայն եմ ցանկացած եղանակով մաքրել դատական իշխանությունը. այդ եղանակները պետք է լինեն իրավական և ապացուցեն, որ Հայաստանը իրավական պետություն է», - հավելեց նա։