Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին. Ալեն Սիմոնյան

Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
13:13, 20 март 2023
ՀՀ ԱԺ նախագահը Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը, նշեց. «Ռուսական առաջարկները, որ մինչ օրս եղել են, մեր կողմից ընդունվել են, և խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև ՀՀ-ն մշտապես՝ 99% դեպքերում, ռուսական առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»։

ԱԺ նախագահը նաև նշեց, որ ՌԴ-ն ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը (Արցախի անվտանգությունը երաշխավորելու- խմբ.) և ստանձնել այդ պարտավորությունները։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը։