Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շուշիի նկատմամբ սերը մեզ բոլորիս պետք է համախմբի և դեօկուպացիայի հարցը լինի կարևոր գերխնդիր»․ Լիլիթ Մակունց․ Տեսանյութ

Հայերը, այդ թվում Շուշիի հայերը, եղել են առաջադեմ հայացքների տեր, հայկական մշակույթը տարածող և դրանով հարստացնող մարդիկ, ովքեր, ի տարբերություն այսօր Ադրբեջանի որդեգրած քաղաքականության, հայակական մշակությի տարրերով  հարստացրել են հենց նրանց մշակույթը։ Այս մասին այսօր հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատմական ակնարկով անդրադառնալով Բաքվում իրենց հետքը թողած հայ մեծանուն ճարտարապետներին։ Նրա խոսքով՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվի հայկական համայնքը կարևոր դերակատարում է ունեցել, ոչ միայն քաղաքի մշակութային և տնտեսական կյանքի զարգացման հարցում, այլև քաղաքաշինության ոլորտում։ 

«1885-1915 թվականներին, Պետերբուրգում ուսանած թվով 115  հայ ինժիներներ,  անդրկովկասում ներգրավվում են տարբեր նախագծերում, որոնց մի մասը Բաքվում՝ ճարտարապետական  նախագծային աշխատանքներ էին։ Նրանց շարքում են լինում Բաևը, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցը, Վարդան Սարգսյանը և այլք»,- ասաց նրա։ 

Տիկին Մակունցը նշեց, որ 1911-1918  թվականին Բաևը հանդիսացել է Բաքվի գլխավոր ճարտարապետը, և իր օրոք ստեղծվել է մի մշակութային կոթող, որն այսօր այնտեղ ծառայում է՝ որպես Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն։ Նա նաև նախագծել է Սաբունչի երկաթգծային կայարանի շենքը։ 

«Ես կարծում եմ, որ Շուշիի նկատմամբ սերը մեզ բոլորիս պետք է համախմբի և այն հարցը, որ այսօր դրվում է բանակցային սեղանին՝ դեօկուպացիայի հարցը, պետք է մեզ համար լինի կարևոր գերխնդիր», - ասաց տիկին Մակունցը։