Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանրության գերակա շահ կարող է ճանաչվել սեփականության օտարման նպատակը և ոչ սեփականությունը»․ ԱԺ-ն քննարկում է «Հողային» օրենսգրքի փոփոխությունը

«Հանրության գերակա շահ կարող է ճանաչվել սեփականության օտարման նպատակը և ոչ սեփականությունը»․ ԱԺ-ն քննարկում է «Հողային» օրենսգրքի փոփոխությունը
Քաղաքականություն
12:24, 04 июнь 2021
Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է նաև «Հողային» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ փոփոխություններն անհրաժեշտ են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ նախատեսված դեպքի օրենսդրական որոշակիության կարևորությամբ․ «Հանրության գերակա շահի արդյունավետ իրագործման համար կարող է ծագել ոչ միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ համայնքային  պատկանող սեփականության, այլև պետությանը սեփականությամբ պատկանող գույքի օտարման անհրաժեշտություն»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ այդ պատճառով «Հողային» օրենսգրքի ներկայումս գործող իրավակարգավորումներով նախատեսվել է իրավական նորմ, որի համաձայն համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի եղանակով ի թիվս այլ դեպքերի հնարավոր է օտարել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետական կամ համայնքային հողամասը գտնվում է հանրության գերակա շահ ճանաչված տարածքում․ «Սակայն օրենսդրական նման ձևակերպման դեպքում անորոշ է գերակա շահ ճանաչված տարածքում գտնվող հողամաս ձևակերպումը, մասնավորապես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օգտագործվող եզրութաբանությունից հետևում է, որ հանրության գերակա շահ կարող է ճանաչվել սեփականության օտարման նպատակը և ոչ սեփականությունը։ Հետևաբար առաջարկվում է խմբագրել առկա անհամապատասխանությունը»։