Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

ՏԿԵ նախարար  Գնել Սանոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Քաղաքականություն
21:49, 05 апрель 2023
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն: 
Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առընչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: