Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնյային ներկայացրել է ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը

ՀՀ ԱԳ փոխնախարարը Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնյային ներկայացրել է ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը
Քաղաքականություն
19:19, 11 апрель 2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլայշերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը և հեռանկարային նախագծերը:  

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ միջազգային հարթակներում ձեռնարկվող քայլերին:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը, այդ թվում՝ պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները՝  ընդգծելով ճգնաժամի հաղթահարման նպատակով միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը: