Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը
Քաղաքականություն / Աշխարհ
22:45, 14 апрель 2023
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը մինչև 64 տարեկան. գրում է 1lurer-ը։

Միաժամանակ կառույցը մերժել է վեց կետ, այդ թվում 300-ից ավելի աշխատող ունեցող ձեռնարկությունների համար տարեց աշխատողների նվազագույն քանակի ներդրումը։ Բացի այդ, Սահմանադրական խորհուրդը մերժել է կենսաթոշակային բարեփոխումների ընդունման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ձախակողմյան կուսակցությունների առաջարկը։

Սահմանադրական խորհրդի որոշումը նշանակում է, որ այժմ Ֆրանսիայի նախագահը կարող է ստորագրել օրինագիծը՝ բացառությամբ մերժված դրույթների։ Ելիսեյան պալատում պարզաբանել են, որ պետության ղեկավարը սովորաբար ստորագրում է նման փաստաթղթերը Սահմանադրական խորհրդի եզրակացությունից հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում։