Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները. Նիկոլ Փաշինյան

Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
12:00, 12 июнь 2021
«Մենք թույլ չենք տալու էլիտային շարունակել կեղեքել մեր ժողովրդին: Նրանք այսօր պատերազմում մեր անհաջողությունը փորձում են օգտագործել ժողովրդին վերաստրկացնելու համար, բայց ժողովուրդը տեսնում է, որ պատերազմում մեր անհաջողությունն ընդամենը հետևանք էր երկար տարիներ ժողեվրդին և երկիրը կեղեքելու»,-այս մասին Սևան քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք մեկ տարվա ընթացքում ՀՀ-ի բյուջեի եկամուտներն ավելացրել են 1 միլիարդ դոլարով: 2019 թվականին նրանք 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ են ավելացրել: Զինվորականների աշխատավարձն են բարձրացրել էական և շոշափելի ծավալներով:

«Վերջին 10 տարվա ընթացքում իրականացրել ենք ամենամեծ ծավալով գնումները: Միայն 2019 թվականին ձեռք ենք բերել զենք-զինամթերքի ծավալի 62 տոկոսից ավելին: Վերջին 3 տարում մենք ավելի շատ գումար ենք ծախսել զենք-զինամթերքի սպառազինության ձեռք բերման վրա»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը պետք է գնահատական տա ՀՀ-ն կեղեքած էլիտային և պետք է իրենց մանդատ տան, որ իրենք կառուցեն դպրոցներ, մանկապարտեզներ, նորացնեն բուհական համակարգը, գիտական համակարգը, որ երեխաները, ո՛չ թե հպատակ լինեն, ո՛չ թե բանվոր, այլ լինեն բարձր վարձատրվող աշխատող մարդիկ:

«Մեզ ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները; Ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները: Այսօր կան բազմաթիվ ազնիվ և երիտասարդ հոգևորականներ, բայց մենք տեսնում ենք՝ խայտառակությունը հասել է այբտեղ, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը, ձայնագրություն է տարածվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ Առաքելական եկեղեցու էությանը: Ես այդ հոգևորականների քստմնելի հայտարարություններին չեմ պատասխանել, հիմա էլ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ միայն աստվածաշնչով, հոգևոր խոսքով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: