Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Քաղաքականություն
11:00, 27 май 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից։ 


Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր: 

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: