Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում․ Մամիջանյան

Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում․ Մամիջանյան
Քաղաքականություն
16:17, 21 июнь 2023
Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հավելելով, որ իրենց նպատակն է իշխանափոխությունը։

«Հիմա մանրամասներ չեմ ներկայացնի, բայց փողոցային պայքարի նախապատրաստական քայլերը մենք իրականացնում ենք»,– ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ժամկետներից խոսել չի կարող: Մեկտեղ շեշտեց` շատ ժամանակ չունեն։