Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր-ինչ համբերեն»․ ընդդիմությունը չի բացահայտում փողոցային պայքարի մասով իր «հստակ գործողությունների ծրագիրը»

«Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր-ինչ համբերեն»․ ընդդիմությունը չի բացահայտում փողոցային պայքարի մասով իր «հստակ գործողությունների ծրագիրը»
Քաղաքականություն
16:23, 18 апрель 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն:

«Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր-ինչ համբերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը:

Պատգամավորը կարևորեց ապակենտրոն գործողությունները և ցանցային պայքարը:
«Կարծում եմ, որ մեր հայրենակիցների այն խումբը, ովքեր ունեին վերապահումներ, հիասթափված էին, այդ իրավիճակից դուրս են գալու»,- նշեց Վանեցյանը:

Պատգամավորն ասաց, որ այս գործողությունները ունեն ժամկետներ, սակայն այլ փակագծեր չբացեց: