Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Սայիդովը չգիտես ինչու չի նշում մեկ այլ հանգամանք, որը այս զեկույցում պետք է տեղ գտնի. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ Տեսանյութ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում.

Տիկին նախագահող, շնորհակալություն: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր գործընկերներին տիկին Բայերին և պարոն Պոչեին, որ նշեցին Հայաստանում ընտրությունների կարևորության մասին։ Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կերպով մասնակցեց ընտրություններին և ընտրեց իր կառավարությանը, և չնայած բոլոր այն դժվարություններին, որ առաջացել էր Ադրբեջանի՝ Արցախի հանրապետության նկատմամբ ագրեսիայի արդյունքով, Հայաստանը մնում է իր ժողովրդավարական ճանապարհին ամուր կանգնած։

Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ապրիլին մեր ռազմագերիների վերաբերյալ քննարկման համար, որը թույլ տվեց ուժեղացնել միջազգային ճնշումը և նաև ինչ-որ առումով երկխոսությունը Ադրբեջանի հետ, որ նրանք վերադարձնեն մեր ռազմագերիներին։

Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր ջանքերի համար և լիահույս եմ, որ կշարունակեք նույն ոգով: Սա իմ վերջին ելույթներից մեկն է այստեղ, բայց վստահ եմ, որ ձեր արժեքների բերումով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա միայն կավելանա։

Պարոն Սայիդով ճշմարտացիորեն նշեց միջազգային ջանքերի մասին, որի շնորհիվ կարողացանք վերադարձնել մեր որոշ ռազմագերիներին, բայց պարոն Սայիդովը չգիտես ինչու չի նշում մեկ այլ հանգամանք, որը այս զեկույցում պետք է տեղ գտնի․մասնավորապես, մայիսի 12-ին Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խուժելով մեր ինքնիշխան տարածք։

ԵԱՀԿ-ը Մինսկի համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, ինչպես նաև այլ միջազգային սուբյեկտները խառնվել են և հստակ նշել են, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, բայց նրանք դեռ մնում են այնտեղ:

Սա ոչ մի կերպ չի նպաստում խաղաղությանը, սա անհասկանալի է տարածքային անձեռնմխելիության տեսանկյունից, որի մասին այդքան սիրում էիք խոսալ։

Մյուս խիստ կարևոր հանգամանքը, որ ուզում եմ նշել՝ այն էր, որ Ադրբեջանը հերքում էր պատանդ պահվող անձանց, մեր ռազմագերիների առկայության մասին։ Հիմա Ադրբեջանը ընդունում է, որ ունի գերեվարված անձիք։

Օրինակ, վերջերս մի շատ պրովոկատիվ գործողություն տեղի ունեցավ, երբ Ալիևն ու Էրդողանը այցելում էին Արցախի օկուպացված Շուշի քաղաքը, նրանք մեր ռազմագերիների մասին այնպես էին խոսում ասես նրանք խաղատան ֆիշկաներ են, գործընկերս այդ խոսակցության մասին ավելի մանրամասն կներկայացնի։ Ես ուզում եմ, որ մարդ մնանք ի վերջո, ես նաև ցանկանում եմ, որ մարդասիրական այս բոլոր խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների մոտ խաղաղության և բարգավաճման վերաբերյալ որևէ հույս լինի, որը հույս ունեմ մի օր տեղի կունենա։