Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն

«Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
Քաղաքականություն
14:54, 24 июнь 2021
Կառավարության որոշմամբ «Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն՝ 2021-2025 թթ. իրականացնելով 4,250,000 հազ. դրամ ներդրում: Ծրագրի ընթացքում կստեղծվի ավելի քան 85 նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ մակերեսի հինգերորդ տարում:

Մեկ այլ որոշմամբ «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» ՍՊԸ նույնպես ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն իրականացնելու է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեություն, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,704,000 հազ. դրամ, կկստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև
400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք: