Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԲ մասին օրենքում փոփոխությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը. ԿԲ նախագահի տեղակալ․ Տեսանյութ

ԿԲ մասին օրենքում փոփոխությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը. ԿԲ նախագահի տեղակալ․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:26, 30 июнь 2021
ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացրել են Կառավարությունն ու մեկ պատգամավորը:

«Օրենքում ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ ներառելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներին»,- տեղեկացրեց Երիցյանը:

Արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև «ԿԲ-ի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը Կենտրոնական բանկում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանն է վերաբերում:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Դրանք մնալու են այն տիրույթում, որում այսօր գոյություն ունեն: Այս օրենքը երկու խնդիր է լուծում՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ ֆինանսական կազմակերպությունների, նոտարների, բանկերի օպերացիոնալ ծախսերը: Երկրորդ՝ այս կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է հետագայում մեր քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենքով բանկային հաշվի շարժի վերաբերյալ տեղեկություն տրամադրել չի նախատեսվում:

Տեսանյութն՝ այստեղ