Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրումն արդյունավետ կլինի նաև փողերի լվացման դեմ պայքարի հարցում․ Արկադի Խաչատրյան

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրումն արդյունավետ կլինի նաև փողերի լվացման դեմ պայքարի հարցում․ Արկադի Խաչատրյան
Հայաստան
11:30, 06 апрель 2021
 
Այսօր՝   ապրիլի 6-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման հարցը։

Առաջարկվում է նաև Կենտրոնական բանկի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներդրման ենթակա տեղեկությունների նույնականացման ցանկը՝ այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրելու կարգն ու ժամկետները։ 

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման անհրաժեշտությունից։ Բացի այդ կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու զարգացնել նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցերում, ինչպես նաև այս ռեեստրը թույլ է տալու նույնականացնել քաղաքացիների հաշիվները միջազգային փոխանցումների ժամանակ։ 

«Ռեեստրը կենտրոնացված տվյալների բազա է հաշիվների վերաբերյալ։ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ընթացակարգերի բարելավումը կայանում է նրանում, որ իրավապահ համակարգի համագործակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվները կամ բոլոր բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են»,-ներկայացրեց Արկադի Խաչատրյանը։