Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փողերի լվացման գործերի զգալի մասում ներառված են ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչներ. ԱՄՆ Պետդեպ

Փողերի լվացման գործերի զգալի մասում ներառված են ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչներ. ԱՄՆ Պետդեպ
Իրավունք
15:24, 03 март 2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է 2 մասից կազմված՝ Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցը, որի առաջին մասը վերաբերում է «Թմրանյութերի և քիմիական վերահսկողությանը», երկրորդը՝ «Փողերի լվացմանը», հայտնում է 1lurer.am-ը։

«Հայաստանն ավելացրել է և բարելավել փողերի լվացման վերաբերյալ գործերի հետաքննությունները 2018 թ․ հեղափոխությունից հետո։
 
Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը՝ թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, զգալի դրամական փոխանցումների հոսքն արտասահմանից, անշարժ գույքի սեկտորում ակտիվների թաքցնելը շարունակում է մնալ տարածված և խոցելի խնդիր։

Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումն ստացել է փողերի լվացման տարրեր պարունակող 200 քրեական գործ, որոնք ներառում են 2018 թ․ կեսից մինչև 2019 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Այդ թիվն աճել է մինչև 700-ի 2020 թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ընկած հատվածում։ Այդ գործերի զգալի մասում ներառված են նախկին վարչակարգի ներկայացուցիչները։

Հայաստանը պետք է նախատեսի քրեական պատիժ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են փողերի լվացման գործում կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հասնի նրան, որ բոլոր հաշվետու սեկտորները ապահովեն ֆինանսական հետախուզության պարտադիր զեկույցներ, քրեականացնի փաստերի խեղաթյուրումը»,- ասված է զեկույցում: