Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Քաղաքականություն
22:31, 30 июнь 2021
Արևելյան ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։

«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսի նահանգի սենատորներ Լագանային, Գոպալին, Շեպիսիին և Սկուտարիին, ովքեր հովանավորել են SCR.71- ը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դատապարտում է 2020-ի հարձակումները Հայաստանի և Արցախի վրա և ընդգծում Արցախի ինքնորոշման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: