Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ ցանկանա, որ Հայկ Մարությանի միջոցով, ինչ-որ անհասկանալի ուժ գրավի Երևանի ավագանին․ Յաշա Սոլոմոնյան

Չեմ ցանկանա, որ Հայկ Մարությանի միջոցով, ինչ-որ անհասկանալի ուժ գրավի Երևանի ավագանին․ Յաշա Սոլոմոնյան
Քաղաքականություն / Հայաստան
15:34, 07 сентябрь 2023
Որքան էլ որ համակրում եմ Հայկ Մարությանին, բայց հաստատ չեմ ցանկանա, որ Հայկի դիմակի ետևում ինչ-որ անհասկանալի ուժ գրավի Երևանի ավագանին։

Գրել է ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանը․

«Հաշվի առնելով, թե ինչ «կերպարներ» են եկել-անցել Ազգային Առաջընթաց Կուսակցությամբ, անգամ մեկ գրամ վստահություն չունեմ էդ ուժի նկատմամբ։

Ցավում եմ, որ Հայկը հենց էդ ուժն է ներկայացնում։ Որքան էլ որ համակրում եմ Հայկին, բայց հաստատ չեմ ցանկանա, որ Հայկի դիմակի ետևում ինչ֊որ անհասկանալի ուժ գրավի Երևանի ավագանին։

Նկատենք, որ մենք անձ չենք ընտրելու, այլ կուսակցություն՝ ավագանի, որն էլ առաջադրելու և ընտրելու է քաղաքապետ»։