Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասնակցելու եմ հանրահավաք-երթին՝ պաշտպանելու արտահերթ ընտրությունների օրակարգը ու դեմ գնալու պետական հեղաշրջմանը․ Սամվել Անթանյան

Մասնակցելու եմ հանրահավաք-երթին՝ պաշտպանելու արտահերթ ընտրությունների օրակարգը ու դեմ գնալու պետական հեղաշրջմանը․ Սամվել Անթանյան
Հայաստան
16:19, 01 март 2021
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Անթանյանը գրում է․

«Պետք է անդրադառնամ ու իմ կարծիքը գրեմ երկրում ընթացող պրոցեսների մասին, քանի որ մոտս տպավորություն ա, որ լիքը մարդ չի հասկանում ինչ ա կատարվում ու ինչի ա դա բերելու։ 
Միանգամից ասեմ, որ վաղը հանրահավաք/երթին մասնակցելու եմ 2018–ի մայիսից հետո առաջին անգամ։
Երկար եմ գրելու, բայց հաստատ նենց ինֆորմացիայա, որ ոչ մեկին չի խանգարի ․․․
Նախ պետք է մի քիչ ընդհանուր պատմական ակնարկ անեմ․․․
Իշխանությունը ցանկացած երկրում ու ցանկացած դեպքում կարող է ունենալ մի քանի հենարան․

1. Ժողովրդի Աջակցություն /խարիզմատիկ լեգիտիմություն/

2. Ուժային կառույցների հավատարմություն

3. Էլիտաների/սելեկտարատ/ աջակցություն

Հիմա մեր երկրում Իշխանությունը երկար տարիներ չուներ խարիզմատիկ լեգիտիմություն, փոխարենը ուներ 2 և 3 տարրերը ու դրա հաշվին ուժով պահում էր իշխանությունը․․․ Մեծամասնությունը չէր աջակցում էդ իշխանությանը, բայց վատ կազմակերպված էր ու չհամախմբված, իսկ համախմբման պահերին ուժայինների կողմից կոշտ հակահարված էր ստանում ինչպես բազմիցս տեսել ենք 1998-2018 թվականներին ․․․ 

2018ին, երբ ոչ մեկ չէր ակնկալում, որ համախմբում է հնարավոր, եղավ իրավիճակ, երբ Սերժին՝ իրականում ամբողջ կլանին, մերժելու գաղափարը համախմբեց մարդկանց էն պահին, երբ երկրում սահմանադրական մի կառավարման մոդելից անցում էր կատարվում մեկ այլ մոդելի։ 2 շաբաթ էր էդ անցումային շրջանը։ Այդ ժամանակ իշխանության ուժային լծակների վրա ֆոռմալ վերահսկողությունն էլ էր թույլ։ Որոշ քաղաքագետներ ասում էին էդ երկու շաբաթը իշխանությունը փողոցում ընկածա լինելու, ու հնարավոր է այն վերցնել, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ։

Մասնակիցների ճնշող մեծամասնություն չէր աջակցում անձամբ Նիկոլ Փաշինյանին, կամ ՔՊ թիմին, այլ դուրս էր եկել օգտվելու շանսից կլանային կառավարման 20 տարվանից ազատվելու համար։ Էնպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ստացավ աննախադեպ խարիզմատիկ լեգիտիմություն, էնքան, որ արդեն ուժային միջամտությունը բավական վտանգավոր կարող էր լինել, քանի որ տարբերակ կար, որ էդ հրամանը էլ չի կատարվի ու հրաման տվող էլ ավելի վատ իրավիճակում կհայտնվի։ 

Էդ իրավիճակ էր, երբ ողջ ազգը արդեն տասնյակ տարիներ տեսել էր, որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ չկա ոչ մի վստահություն, ու պահանջը հենց էն էր, որ ընտրությունները կազմակերպեն այլ ուժեր, որպեսզի դրանք շանս ունենան լինել չկեղծված ․․․
2018-ի ընտրությունները անթերի չէին, գոնե ես ԲՀԿ–ի մասին հարցեր ունեմ էդ ընտրություններում, բայց դե դրանք 10 քայլ առաջ էին նրանից ինչ ունեինք նախկինում ու արդյունքը եղավ էն ինչ սպասելի էր, քանի որ էդ ամեն ինչին հասցնողը ժողովրդի մի ստված զանգվածի աչքում հերոս էր ու, բնականաբար, հավաքեց ոչ ադեկվատ մեծ քանակի ձայներ․․․ 

Էս պրոցեսը ամբողջության լեգիտիմ ու սահմանադրական էր, քանի որ ըստ սահմանադրության հիմնարար դրույթի իշխանությունը պատկանում է ժողովրդին ու ակնհայտ էր, որ էդ ժողովուրդը, վերջապես, որոշել է տեր լինել իր երկրին։ Կազմակերպված ընտրությունների որակը ընդունվեց բոլորի կողմից ու շանս ստացանք մտնելու ժողովրդավարության փուլ։

Էս պահը շատ կարևորա ֆիքսել, քանի որ լիքը մարդիկ ասում «այ տեսեք ժողովուրդը դեբիլա գնաց 80% Նիկոլին ընտրեց, էս չէ՞ր ձեր ժողովրդավարությունը։»․․․ Այնինչ, դա հենց ընդհակառակը, 20 տարվա ժողովրդավարության բացակայության միակ ու տրամաբանական հետևանքն էր․․․ ժողովրդին էնքան էին տարիներ շարունակ զրկել ձայնի իրավունքից, որ երբ շանս ստացան դրանից օգտվել, էդ շանսը իրենց պարգևողին հերոսացրեցին։ Բայց էդ պահից նոր ընդամենը շանս ստացանք գնալ ժողովրդավարական ուղիով, բայց դրա համար շատ երկար ճանապարհա պետք անցնել, շատ պետական ինստիտուտներ կայացնել, որ հաջորդ իշխանությունը ի վիճակի չլինի հերթական ինֆորմացիոն ավտոկրատիան սահմանել, ու երկրում էլի մի 20 տարով հաստատել կլանային ռեժիմ․․․ 

Ինչևէ ․․․ անցավ մոտ երեք տարի ու հասկանալի դարձավ, որ նոր իշխանությունը ի վիճակի չի երկիր կառավարել, առավել ևս ռեֆորմներ անել ժողովրդավարության իրական կայացման համար։ Ավելին, ցավոք, եղան ֆորսմաժորներ՝ պանդեմիայի ու պատերազմի տեսքով, որտեղ անփորձ ու, որոշ դեպքերում, իրական ապիկար իշխանությունը երկիրը աղետի առաջ կանգնացրեց, ինչի հետևանքով ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որտեղ որ հնարավոր կլինի առնվազն քաղաքական ուժերի դիվերսիֆիկացիա անել, ավելի բազմազան դարձնել ազգային ժողովի կազմը ու կառավարությունը, ինչը չի կարող որակապես այն դեպի դրական կողմ չտանել։ 

Էստեղ մի բան պետք է անպայման նշեմ, էն որ 20 տարվա ինֆորմացիոն ավտոկրատիայից ու կլանային ռեժիմից հետո, իշխանության էին գալու անփորձ ու ապիկար շատ կադրեր, դա չափազանց սպասելի էր։ Միամտություն կլինի ակնկալել, որ առաջին անգամ դաշտ մտնող ու առաջին անգամ գնդակ տեսնող ֆուտբոլային ակումբը հեսա սարերա շուռ տալու։ Էդ առումով մեր բախը չբերեց, որովհետև, բացի ամեն ինչը, մեր ֆուտբոլային ակումբը «Մյունխենի Բավարիայի» ու «Մադրիդի Ռեալի» հետ չնախատեսված հանդիպումներ անցկացրեց, ու էդ հանդիպումներին մենք բոլորս, բնականաբա,ր ծանր պարտությւոն կրեցինք։ Բայց մյուս կողմից, պետք է հասկանալ, որ ցանկացած երկրում, ցանկացած ռեժիմային կառավարումից հետո դա բնական է, անհնարա պետական կառավարման փորձ ունեցող կադրերի անհրաժեշտ քանակ աճացնել էդ քաղաքական ռեժիմի պայմաններում, տենց դեպք պատմության մեջ երբեք չի եղել ու չի լինելու․․․ 
Այո ավտորիտար, ու դիկտատուրական ռեժիմներից անցումը ցավոտ է լինում ցանկացած երկրի համար, կախված արտաքին ու ներքին մարտահրավերների՝ կարող է ավելի կամ պակաս ցավոտ լինել, բայց դա հետևանք է ոչ թե "ժողովրդավարության պատճառ", ինչպես փորձում են այս օրերին մարդկանց համոզել լիքը գրպանային քաղտեխնոլոգներ։ 

Էս ամենից հետո, երկրի իշխանությունը չփորձեց կախվել աթոռից ու հայտարարեց որ պատրաստ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ․․․ էս պահին քաղաքական դաշտում լինելով միակ քաղաքական ուժը որը ունի արդար ընտրություններ անցկացնելու փորձ, ընդ որում իր իշխանության ժամանակահատվածում ունի ՏԻՄ ընտրությունների անցկացման փորձեր, որտեղ ինքը պարտվել է, ակնհայտ է, որ նրանց կողմից ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն է․․․ Այդ թվում անգամ մեծ ցանկության դեպքում իվիճակի չեն լինի կեղծել, քանի որ էդ կեղծելն էլ էնպես չի տենց հեշտ գործա, մեծ ծավալի կազմակերպչական աշխատանքա, որը ինչպես կյանքը ցույց տվեց նրանց ամենևին ուժեղ կողմը չէ։ 

Ինչևէ․․․ էդ առաջարկը մերժվեց, մերժվեց, քանի որ հարթակում հավաքված ուժերը, ըստ էության, չունենալով որևէ դրական պորտֆոլիո, չունենալով որևէ ծրագիր, հույսները դրել էին պարտության մեղավորությունը առանց դատ դատաստանի, առանց հետաքննության ու անգամ որևէ ծանրակշիռ փաստ ներկայացնելու բարդել գործող իշխանության վրա, մգացնել երանգները, տարատեսակ ֆեյքեր տարածել ու հայտարարել նրանց ազգի դավաճան, մարդկանց միավորեն ընդդեմ «դավաճանի» ու գան իշխանության․․․ Մոտավորապես նույն կերպ, ինչպես ազգը միավորվեց Սերժին մերժելու համար 2018ին․․․ Բայց պարզվեց, որ դա չի աշխատում․․․ մարդկանց միավորելու համար հարթակում գտնվող ուժերը գոնե պետք է զրոական պատմություն ունենային, այլ ոչ թե խայտառակ կառավարման 20 տարվա փորձառություն։ 

Գործող իշխանությոնը տեսնելով, որ էդ ուժերի օրակարգը ժողովրդական աջակցություն չի ստանում, համարեց, որ դա նշանակում է, որ արտահերթ ընտրություններն էլ պահանջված չեն, ինչը սխալ հետևություն էր՝ այդ մասին գրել եմ․

Դա բերեց նրան, որ փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված կլանը ու նրանց ստեղծած որևէ ծանրակշիռ ապացույց չունեցող "դավաճանի" կերպարի դեմ համախմբեցին նոր մարդկանց ու սկսեցին կրկին ներքին ճնշում գործադրել ուժային կառույցների վրա․․․ 

Եթե դու չես կարողանում ստանալ խարիզմատիկ լեգիտիմություն, մնում է փորձել դրդել ուժայիններին իշխանությանը չենթարկման այսինքն կատարել պետական հեղաշրջում․․․

հիմա դուք կասեք, լավ դե իշխանափոխությունը իշխանափոխությունա, ի՞նչ կա վտանգավոր․․․ Բացատրեմ ․․․ 

Պետական հեղաշրջման միջոցով իշխանության փոփոխությունը՝ ի տարբերություն խարիզմատիկ լեգիտիմության տարբերակի, ունի շատ կարևոր առանձնահատկություն, ըստ էության դա հնարավոր է միայն մեկ պարագայում, երբ ուժային կառույցների ղեկավարները համաձայնվեն կատարել ծանր հանցագործություն, խախտել սահմանադրական կարգը․․․ 
Իսկ նրանք դա կատարում են միայն ունենալով որոշակի երաշխիքներ․․․

Ա․ Որ հեղաշրջումը այնուամենայիվ կկայանա

Բ․ Որ հեղաշրջումից հետո միանշանակ իշխանությունը կզավթի նրանց հեղաշրջման դրդած ուժը

էս պայմանները պետք են որպեսզի ուժային կառույցների ղեկավարները վստահ լինեն, որ ծանր հանգագործության համար պատիժ չեն կրի գործող, կամ արդար ընտրությունների արդյունքում հնարավոր ընտրվելիք որևէ այլ երրորդ ուժի կողմից․․․ 

Այսինքն պետական հեղաշրջումից հետո միանշանակ հաստատվելու է երկարատև ու դաժան ավտորիտար ռեժիմ, որևէ դժգոհության պարագայում գործնականում անհնար ա լինելու որևէ փոփոխություն պահանջել։ Մեր դեպքում, ես նաև խիստ կասկածում եմ, որ պատրերազմի պարտության պատճառների ադեկվատ ու օբյետկիվ վերլուծություն կկատարվի, քանի որ հեղաշրջմանը մասնակցության հայտ են ներկայացրել բարձրաստիճան զինվորականներ․․․ հեղաշրջման լոզունգներից երևում է, որ ամբողջ պետական համակարգի պարտությունը կոնկրետ մի ընտանիքի վրա բարդելու մեծ ցանկություն կա, ու սա թերևս ամենավտանգավոր հետևանքներն են մեր պետականության համար ․․․ Սա վստահաբար բերելու է հուսահատության ու արտագաղթի էլ ավելի մեծ ալիքի․․․ ու ամենավատը այն է, որ բերելու է նոր կլանային կառավարման պայմանական 20ամյակի ու, որպես դրա տրամաբանական շարունակություն, հերթական "Իմ քայլի" պես թիմի իշխանության, երբ կլանային կառավարումը կուտակի դժգոհության անհրաժեշտ քանակի էներգիա ու պարզվի, որ էդ էներգիան ֆոկուսի բերող ուժը էլի, բնականաբար, անփորձ է ․․․ 

Սա փակ շրջանի է տանելու, մինչև մեր երկրի վերջնական կործանումը․․․ 

Հիմա մեր երկրում պետական հեղաշրջումը արդեն մի 60%ով կայացած իրականություն է․․․Էլիտաները դեռ 18 թվականից էին դեմ էս իշխանությանը, երեք կարևոր ուժային կառույցներից մեկը արդեն հայտ է ներկայացրել էդ հեղաշրջման մասնակից լինելու․․․ 
Ի՞նչը կարող է կանգնացել էս կործանման պրոցեսը․․․ 

Միայն գործող իշխանության արտահայտած օրակարգի խարիզմատիկ լեգիտիմությունը․․․ Այսինքն, վաղվա երթին պետք է ակնհայտ լինի, որ Ուրբաթ օրվա արտահերթ ընտրությունների հերթական առաջարկից հետո, իշխանությունը էդ օրակարգով էական ու տեսանելի աջակցություն ունի․․․ Սա կբերի ուժայինների մոտ մտքի, որ հեղաշրջումը ամեն դեպքում հնարավոր է չիրականանա ու իրենց մասնակցության փորձը դրանում կարող է իրենց համար լավ չավարտվի բերելով պատժի այս կամ որևէ հաջորդ՝ երրորդ, իշխանության կողմից․․․ 

Սա շանս կտա, որ, հնարավոր է, ամեն դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններով հանգուցալուծվի էս լարված իրավիճակը, որի արդյուքնում մենք նորից շանս կստանանք կայացնել նորմալ ժողովրդավարական ինստիտուտներ ու գնալ բնական կոնկուրենտ միջավայրով քաղաքական համակարգ ունենալու, ինչը բնականաբար կբերի որակի բարձրացման․․․ 

Մի խոսքով, ես վաղը մասնակցելու եմ հանրահավաք երթին պաշտպանելու արտահերթ ընտրությունների օրակարգը ու դեմ գնալով պետական հեղաշրջմանը՝ իր բոլոր տխուր հետևանքներով․․․ Մասնակցելու եմ, պաշտպանելու համար ժողովրդավարությունը»։