Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. Անահիտ Ավանեսյան

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. Անահիտ Ավանեսյան
Հայաստան
14:17, 24 октябрь 2021
Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք: Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք.
 
Դիմակ դնենք ամենուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։
 
Հենց այսօր պատվաստվենք»,-գրել է նա։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:
 
Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: