Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհներին բահով ավազ ցանելու պրակտիկայից վերջապես դուրս ենք գալու. Գնել Սանոսյան

Առաջարկում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների հսկողության էլեկտրոնային համակարգ ներդնել: Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Հաշվի առնելով, որ սա նորույթ է, և մեզ ու սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այս համակարգով աշխատելու համար, առաջարկում ենք  սա կիրառել 2023 թվականի հունվարի 1-ից, բայց այս տարի կսկսենք փորձնական կիրառել որոշ կազմակերպությունների հետ»,- ասաց նախարարը: 

Նախագծի երկրորդ մասով, Գնել Սանոսյանի խոսքով, առաջարկվում է որոշ պահանջներ սահմանել սպասարկող կազմակերպությունների, մեքենասարքավորումների նկատմամբ. «Վերջապես ուզում ենք ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից՝ մաքրում են, մյուս կողմից՝ էդ մեքենաների միջոցով աղ ու ավազ են շաղ տալիս: Մյուս պահանջն այն է, որ մեքենապարկի մեքենաների 70 տոկոսը պետք է լինի սեփական: Բոլոր մեքենասարքավուրները պետք է լինեն 15 տարվա հնության»: