Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գանգատը թարմացվելու է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը գերեվարված զինծառայողների թիվը չի հստակեցնում

Գանգատը թարմացվելու է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը գերեվարված զինծառայողների թիվը չի հստակեցնում
Հայաստան
16:22, 22 ноябрь 2021

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարում է, որ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ հրատապ միջոց կիրառելու համար ներկայացրել են 4 գանգատ, իսկ մյուս գերեվարված զինծառայողների վերաբերյալ Կառավարությունն է ներկայացրել գանգատ։ 

Սակայն ՄԻԵԴ-ում ՀՀ  ներկայացուցչի  գրասենյակից մեզ հետ զրույցում չհստակեցրին, թե քանի գերեվարված զինծառայողի մասով է Հայաստանը դիմել Եվրադատարան՝ պատճառաբանելով, որ դեռ ճշտումներ կան, և գանգատը թարմացվելու է։ 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի արևելյան սահմանագոտում իրավիճակի սրացումից հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 13 գերեվարված ու ևս 24 անհետ կորած զինծառայողների մասին: