Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ. ՀՀ նախագահ․ Տեսանյութ

«Ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների և նախնիների հանդեպ ունեցած պարտքով։ Մենք պարտավոր ենք խորությամբ գիտակցել և արժևորել մեր պետականության առկայության փաստը։ Պետք է ամեն ինչ անել պահպանելու և պաշտպանելու համար մեր պետականությունը՝ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն, որպես կարևորագույն համահայկական արժեք։

Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի։ Միայն ազնիվ, արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև։

Եկել է ժամանակն՝ ունենալու պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները։ Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր ժողովրդին բաժանել ու տարբերակել՝ ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի։

Բոլորս պետք ունենանք մեր գլխավոր նպատակը՝ պահպանել, պաշտպանել և զարգացնել մեր պետականությունը»։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան