Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը շտապ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ․ «Նրա մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ կան»

Արմեն Սարգսյանը շտապ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ․ «Նրա  մոտ  կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ կան»
Հայաստան
18:07, 12 март 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահը կորոնավիրուսով պայմանավորված ունեցել է բարդություններ, եւ այս պահին հետազոտություն է անցնում Աստղիկ բժշկական կենտրոնում», - ասաց նախագահի օգնականը եւ հերքեց տեղեկությունները, թե նախագահի սիրտը ստենտավորում են։

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը գրել էր, թե նախագահի մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենտավորում են։