Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Հայաստան
11:14, 07 январь 2022
Իրավիճակը Փարաքարում շարունակում է լարված մնալ:  «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցներն ակցիա են իրականացնում համայնքապետարանի մոտ, վերջիններս ցանկանում էին մտնել համայնքապետարանի շենք, որտեղ այսօր ավագանու նիստ է հրավիրված: Հավաքվածները վանկարկում էին «Արդարություն»: Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Համայնքապետարանի շենքի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, ոստիկանները քաղաքացիներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարանի շենք:

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

Դեկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

«Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, իսկ Վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։