Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը կգործի՞ Կենտրոն վարչական շրջանից դուրս, թե՞ ոչ. Սիսակ Գաբրիելյանը՝ Լենա Նանուշյանին

«Գուցե ժամային փոփոխություն լինի՝ ծխախոտի օգտագործումը արգելվի մինչև երեկոյան ժամը 8-ը, դրանից հետո թույլ տրվի»,- դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝  հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը նաև հարցրեց. «Ձեր կարծիքով՝ այս օրենքը Կենտրոն վարչական շրջանից դուրս կգործի՞, թե՞ ոչ»: 
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ օրենքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է. «Եվ կապ չունի, թե բնակչությունը որ մասում է ապրում կամ որ մասում է օգտվում հանրային սննդի վայրերից»:

Մանրամասն՝ տեսանյութում: