Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն. ԱԱԾ փոխտնօրեն

Այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն. ԱԱԾ փոխտնօրեն
Հայաստան
15:31, 15 март 2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում սպասվող պատերազմի մասին տեղեկություն չկա:

«Մենք այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, հստակ ինֆորմացիա չկա, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ պատերազմ միշտ հնարավոր է, սակայն, այս պահի դրությամբ, չունեն տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի։